Ինչ եվ ուր որ ցանկանաք

Աշխարհը գիրք է և նրանք, ովքեր չեն ճանապարհորդում, կարդում են դրա միայն մեկ էջը: Ճամփորդե՛ք և դարձեք այդ գրքի պատմությունների մի մասը:


Մենք հիմնվում ենք հաճախորդի նախասիրությունների վրա:

Որակ, հուսալիություն, արդյունավետություն և մրցակցային գներ` սրանք են Էֆ Հինգ տուրիստական ընկերության հիմնական կարգախոսները: Մենք կազմակերպում ենք անհատական տուրեր՝ ավիատոմսերի վաճառք, հանգստի կազմակերպման բազմազան ծրագրեր, հյուրանոցի ամրագրում և գործնական ճանապարհորդություններ և այլն: Մեր պարտականությունների մեջ է մտնում նաև VIP հյուրերի համար միջոցառումների կազմակեպումը, տեղավորումը հյուրանոցներում, ինպես նաև մի շարք այլ  ծառայություններ:

Մեր գործունեությունը իրականացվում է  հաճախորդների առաջնային նախասիրությունների հիման վրա և մեր գլխավոր նպատակն է հանդիսանում հաճախորդների համար տուրերի բազմազան ընտրության հնարավորության ապահովումը:

Էֆ Հինգի յուրաքանչյուր աշխատակից տրամադրում և ապահովում է բարձրակարգ ճանապարհորդություն` հաշվի առնելով հաճախորդի (անհատ կամ խումբ) անհատական կարիքները և ցանկությունները: 

Մեր ընկերության ավելի քան 10 տարվա փորձը թույլ է տալիս գործունեություն իրականացնել այս ձևաչափով և ապահովում է տուրիզմի ոլորտում մեր հաստատուն դիրքը՝ խթանելով հաճախորդների թվի ավելացմանը և առաջարկվող ծառայությունների առավելությունների ընդլայմանը, որոնք Դուք կարող եք ձեռք բերել՝ համագործակցելով մեզ հետ:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

Հայաստան, 0015, ք. Երևան

Խորենացու փող., 11;


Հեռ՝ + (374 10) 58 97 01 / 02

Բջջ՝ + (374 93) 58 97 03

 

[email protected]


ԳՐԵՔ ՆԱՄԱԿ