Հորդանան

Մեռյալ ծով, դայվինգ, սնորքլինգ և Վադի-Ռամ անապատի անծայրածիր եզրեր...

Այստեղ հանգստանալ նախընտրում են հիմնականում ընտանիքիներով, նրանք, ովքեր ունեն միջին և բարձր եկամուտ: Հորդանանի զբոսաշրջիկների մեծ մասը ուխտավորեր են կամ համաշխարհային պատմությամբ  հետաքրքրվողներ: Հորդանանը հպարտանում է պատմական հուշարձանների մեծ քանակությամբ:

Թերևս ամենամեծ առավելությունը, որ պարունակում է իր մեջ Հորդանանը, դա բազմաթիվ դրական կողմերի առյակությունն է՝ իրենց բացասական կողմերով հանդերձ: Օրինակ՝ Մեռյալ ծովի բուժիչ հատկությունն առանց լողափերում հանգստացողների մեծ քանակության, իրենց ձանձրալի վաճառողներով ազարտային սակարկումները Հորդանանի շուկաներում, նաև՝ շուրջ տարի արևարյուք ստանալն ու լողալն՝ ոչ այնքան շոգ եղանակին:

 

Բնակչություն

Հորդանանի բնակչությունը կազմում է ավելի քան 4մլն. մարդ: Էթնիկ խմբերն հետևյալն են՝ արաբներ- 98%, հայեր - 1%, չերքեզներ և չեչեններ - 1%: Արաբներից բացի երկրում ապրում են թուրքմեններ:

 

Լեզու

Պետական լեզուն արաբերենն է: Ողջ բնակչությունը քիչ թե շատ տիրապետում է անգլերեն լեզվին:

 

Կրոն

Հորդանանը մուսուլմանական երկիր է, սակայն այլ կրոնների համար արգելքներ չկան: Ճնշող մեծամասնությունը սյունի մուսուլմաններ են, կան նաև քրիտոնեա արաբներ:


Մշակույթ

Հորդանանը համարվում է մուսուլմանական երկիր, սակայն կրոնի ընտրության ազատությունը պաշտպանված է օրենքով: Մուսուլման կնոջ հագուստը փակում է ոտքերն, ձեռքերն ու մազերը: Արևմտյան կին զբոսաշրջիկը պարտադիր չի հետևի այդ կանոններին, սակայն շատ բաց հագուստ չի խրախուսվում: Հին Ամմանի ու գյուղական շրջաններում կանայք և տղամարդիկ պետք է հետևեն այս կանոններին: Շորտեր այստեղ ընդհանրապես չեն հագնում, Ամմանի կենտրոնին դա արգելված է անկախ սեռից: Առանց լողազգեստի վերնամասի արևարյուք ստանալը նույնպես արգելված է, նախընտրելի են փակ լողազգեստները:

 

Խոհանոց

Ոչինչ չի կարող համեմատվել արաբական խոհանոցի հետ: Ուտելիքն Արևմուտքում գրեթե պաշտպանմունք է: Ռեստորաններում վստահ պատվիրեք Մեզզե: Այն իրենից ներկայացնում է բազմազան խորտիկների խումբ, որը բավականաչափ հագեցնող է:  Ընդհանուր առմամաբ Հորդանանի խոհանոցը արաբական խոհանոցի անբաժանելի մասն է, սակայն ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները: Ուտելիքն այնքան էլ կծու և թթու չէ, որքան ընդունված  համարել: Ուտեստները համեմվում են անանուխի տերևներով, տարբեր կանաչիներով, լիմոնի բոլոր տեսակներով, սոխով, մարինացված ձիթապտղով, ընկուզներով և այլն: Ռեստորաններում և սրճարաններում սնունդը մատչելի է: Տեղական և արտասահմանյան ոգելից խմիչքներ կարելի է գնել ցանկացած ժամանակ, բացի մուսուլմանական մեծ պասի՝ Ռամադայի ամսից:  Շատ տարածված է տեղական արտադրության «Amstel» գարեջուրը, Իսրայելի, Հորդանանի գինիները: Խորհուրդ է տրվում փորձել առակ՝ տեղական  ջրով բացած կաթնային գույն ունեցող թունդ ըմպելիք:

 

Կլիմա

Հորդանանը միջերկրական կլիմայով երկիր է, որի շնորհիվ այն շուրջ տարի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար: Նոյեմբերից ապրիլ ամիսներին հնարավոր են տեղումներ: Ամենացուրտ եղանակը համարվում է հունվարը, ամենատաքը՝ օգոստոսը: Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է + 60С գիշերային ժամերին, +180С – +210С ցերեկային ժամերին, հուլիս ամսին՝ +170С-ից +390С:

 

Տրանսպորտ

Տեղափոխման ամենահարմարավետ տարբերակը տաքսին է: Սպիտակ տաքսիները մասնավոր են և մատչելի, որոնց վարորդները խոսում են միայն արաբերեն լեզվով և ճանապարհին վերցնում նոր հաճախորդներ:  Դեղին տաքսիները պետական են, որոնք նույնպես շատ թանկ չեն և ավելի ապահով: Այս տաքսիներում Դուք կլինեք միակ հաճախորդը: Ուղեվարձի համար պայմանավորվում են նախապես: Կարելի է նաև վարձով մեքենա վերցնել:

 

Պաշտոնական տարադրամ

Պաշտոնական տարադրամը Հորդանանի դինարն է: 1 դինարը հավասար է 100պիասթրեսի: