Ֆրանսիական Պոլինեզիա

Յուրաքանչյուր կղզի ունի իր արտաքին տեսքը, իրեն բնորոշ բուսական և կենդանական աշխարհը և, նույնիսկ, սեփական սովորույթները:

Ֆրանսիական Պոլինեզիան գրավում է զբոսաշրջիկներին իր բնության գեղեցկությամբ, գեղատեսիլ կորալներով և ոչ պակաս գրավիչ հրաբխային կղզիներով, հարուստ բուսականությամբ, բազմազան «բնակիչներով» զարմանահրաշ ստորջրյա աշխարհով, ինչպես նաև՝ հազարավոր կիլոմետրեր ձգվող մաքրամաքուր ավազե լողափերով: Տեղի ինքնատիպ ժողովուրդը մինչ օրս խնամքով պահում է իր ավանդույթներն ու արտաքին աշխարհի հանդեպ իր յուրահատուկ վերաբերմունքը:

Բնակչություն

Ֆրանսիական Պոլինեզիայի բնակչությունը կազմում է մոտ 287 հազար մարդ, որոնց  52% կազմում են քաղաքի բնակիչները: Էթնիկ կազմը հետևյալն է՝  78% պոլինեզիացիներ,  12% չինացիներ,  6% ֆրանսիացիներ:

 

Լեզու

Ֆրանսերենն ու թաիթերենը համարվում են երկրի պետական լեզուները: Անգլերենը գործածվում է տուրիստական ոլորտում, ռեստորաններում, հյուրանոցներում և խոշոր խանութներում:

 

Կրոն

Բնակչության 55% բողոքականներ են, 30% կաթոլիկենր, 6% մորմոններ, 2% ադվենտիստներ, 2% բուդդայականներ և կոնֆուցիականներ:

 

Մշակույթ

Անկախ քաղաքակրթությունից կտրված լինելու հանգամանքից, տեղի բնակիչները ստեղծել են բարձր զարգացվածություն ունեցող մշակույթ, հասել են հոգևոր մեդիտացիայի սահմանագծին՝ արտահայտված մեկ Աստծո գաղափարով: Ընտանեկան կապերը համարվում են երկրի մշակույթի ամենակարևոր տարրը: Երեխաները համարվում են ամենամեծ ձեռքբերումը, իսկ տարեցների հանդեպ տածում են մեծ հարգանք: Բնակիչները սիրում են ակտիվ հանգիստ՝ ֆուտբոլ, կանոե, սերֆինգ, բոքս, ըմբշամարտ, նիզականետում,, հրաձգություն և այլն:

 

Խոհանոց

Տեղի խոհանոցը միավորել է Ասիական և Եվրոպական խոհանոցները: Ուտեստների մեծամասնությունը պարունակում են թարմ մթերքներ: Դրանցից են հիմնականում մրգերը՝ բանան, կոկոս, անանաս, պապայա, մանգո, հացենու պտուղներ: Ամենակարևոր մթերքներից է համարվում ձուկը: Այն օգտագործում են տապակած, ապխտած, խաշած և այլ տարբերակներով: Տեղի խոհանոցի ամենայուրահատուկ առանձնահատկություններից է ուտեստների պատրաստման եղանակը: Բնակիչները, ինչպես հին ժամանակներում, այժմ էլ ուտեստները փաթաթում են բանանի տերևների մեջ: Այս եղանակով պատրաստված ոտեստները կոչվում են «թամարա»: Այսպիսի սնունդ կարելի է գնտել թանկարժեք հյուրանոցներում կամ գյուղերում: Շատ հաճախ հյուրանոցներում կազմակերպվում են ֆուրշետի սեղաններ, որտեղ կարելի է հիանալ ազգային պարերով:

 

Կլիմա

Երկրի կլիման շատ բարենպաստ և արևային է: Տարեկան օդի միջին ջերմաստիճանը կազմում է 260С: Մեծ քանակությամբ տեղումներ լինում են խոնավ սեզոնին, սակայն դա չի նշանակում, որ այդ ընթացքում չեն լինում արևոտ օրեր: Նոյեմբերից ապրիլ ամիսներին ավելի տաք և խոնավ սեզոն է: Մայիսից հոկտեմբեր ամիսներին եղանակն ավելի չոր է և սառը: Ֆրանսիական Պոլինեզիա այցելության համար ամենահարմար ժամանակահատվածը համարվում է հունիս-հոկտեմբեր ամիսները:

 

Տրանսպորտ

Հասարակական տրանսպորտ գործում է միայն Թաիթի և Մուրեա կղզիներում: Աշխատանքային ժամերն են 05:30-17:30:

 

Պաշտոնական տարադրամ

Ֆրանսիական Խաղաղօվկիանոսյան Ֆրանկը (French Pacific Franc, Cour de Franc Pacifique - CFP կամ XPF) համարվում է երկրի պաշտոնական տարադրամը և համարժեք է 100 ցենտի: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել օդանավակայանում, բանկերում, որոշ խանութներում և հյուրանոցներում: