Կանադա

Կանադան չախտոտված բնության և խճանկարային մշակույթի երկիր է:

Կանադայում լողափնյա հանգստի համար լավագույն ժամանակը հունիս-օգոստոս ամիսներն են, սակայն հենց այս ժամանակահատվածում է գրանցվում տուրիստական մեծ հոսք, որի հետևանքով էլ գները կրկնակի բարձրանում են: Հանգիստը Կանադայում հնարավորություն է տալիս զմայվել Բևեռափայլով: Վերջինովս հիանալու լավագույն ժամանակահատվածը նոյեմբեր-ապրիլ ամիսներն են:

Լեռնային տուրիզմը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալ երկրի բնության հետ, այլև անցնել երկրի պատմական ուղղով կամ սառցե դաշտերով: Ակտիվ հանգստի սիրահարներին սպասվում է ռաֆտինգը և կանոինգը: Այս սպորտաձևերով կարելի է զբաղվել ամբողջ երկրում, ինչպես գետերում և լճերում, այնպես էլ՝ ծովում, որտեղ կարող եք հանդիպել մեծ կաթնասուն կենդանիների:

 

Բնակչություն

Կանադան էմիգրանտների երկիր է, որին բնորոշ է ազգային բազմազանության խնդիրները: Խնդիրներ նոր և հին էմիգրանտների, եվրոպացիների և ամերիկացի հնդիկների միջև, ինչպես նաև՝ տարաձայնություններ անգլիախոս և ֆրանսիախոս ժողովուրդների միջև:

 

Լեզու

Կանադայում պետական լեզուները երկուսն են՝ անգլերենը և ֆրանսերենը: Մեծամասնությունը խոսում է անգլերեն լեզվով:

 

Կրոն

Ներկայումս Կանադան չունի պետական կրոն, պետությունն աջակցում է կրոնի ազատ ընտրությանը: Բնակչության մեծ մասը քրիստոնեա են:

 

Մշակույթ

Կանադայի մշակույթի հիմքում ընկած է բնիկների ավանդույթները: Ընդհանուր մշակույթը ձևավորվել է ամերիկացիների, ֆրանսիացիների և անգլիացիների մշակույթային առանձնահատկությունների հիման վրա: Երկրի մշակույթը ավելի հեշտ է ուսումնասիրել այցելելով բազմաքանակ թանգարաններ:

 

Խոհանոց

Կանադացիները համեղ սնվելու սիրահար են: Նույնիսկ ամենափոքր քաղաքում կարելի է գտնել ռեստորաններ: Կարևոր նշանակություն ունեն եղնիկի կամ վայրի հնդկահավի մսից պատրաստված ուտեստները: Նախուտեստներից հայտնի են պաշտետը, պանիրը, ապխտած ծովատառեխը: Կանադացիների հպարտությունը համարվում է թխկենու օշարակը, առանց որի ոչ մի դեսերտ չի մատուցվում: Դրանով են ուտում բլիթները, բուլկիները, կեքսերն ու վաֆլիները:

 

Կլիմա

Երկրի չափերի պատճառով կլիման բազմազան է: Տարվա եղանակները խիստ արտահայված են: Կլիմայական պայմանները հիմնականում որոշվում են լանդշաֆտներով: Դրանով պայմանավորված երկրի որոշ տարածքներում եղանակը կարող է լինել շատ ցուրտ, իսկ մյուս մասում՝ շատ տաք:

 

Տրանսպորտ

Կանադայում լավ զարգացած է տրանսպորտային համակարգը: Ավտոբուսների ուղեվարձը կախված է տարածությունից: Տաքսիները շատ մատչելի չեն: Դրանցից նախընտրելի է օգտվել միայն կարճ տարածությունների ժամանակ: Մեքենաները լիցենզավորված են: Ուղեվարձը կախված է տարածությունից և ժամանակից:

 

Պաշտոնական տարադրամ

Տարադրամը նախընտրելի է փոխանակել բանկերում, փոխանակման կետերում, խոշոր հյուրանոցներում, օդանավակայաններում, երկաթուղային կայաններում: Բանկերն աշխատանքային օրերին բաց են ժամը 10:00-17:00, ուրբաթ օրերին փակվում են 18:00: Ամերիկյան դոլարը Կանադայում ընդունվում է ոչ բոլոր վայրերում: