Բրազիլիա

Հանգիստը Բրազիլիայում նույնքան կոլորիտային, պայծառ և բազմազան է, որքան որ այս լատինոամերիկյան երկիրը:

Էկզոտիկ բնությամբ այս երկիրն ունի ավելի քան 8կմ ձգվող լողափեր, կենսուրախ բնակչություն, կոլորիտային ճարտարապետություն և համարվում է մայրցամաքի ամենազարգացած երկրներից մեկը: Բրազիլիան գրավում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Այստեղ կա ամենաբազմազան հանգստի համար բոլոր պայմանները:

Կրքի և կոնտրաստի երկիր Բրազիլիայում դայվինգը Իգուասա ջրվեժում, լողափնյա հանգիստը և Ամազոնիայում ճամփորդությունը, աղմկոտ Րիոն, հանգսիտը լողափնյա ռեստորաններում գրավում են բոլորին:

Բնակչություն

Բնակչությունը կազմում է մոտ 17մլն. մարդ: Բրազիլիան համարվում է աշխարհի բոլոր ժողովուրդների ռասսայական խառնուրդ: Այս միախառնումը մեծ ազդեցություն է գործել երկրի ազգային ինքնուրյունության վրա:

 

Լեզու

Բրազիլիայի պետական լեզուն պորտուգալերենն է: Երկրի ներքին շրջաններում գործածվում է «Lingua geral» ընդհանուր լեզուն, ինչպես նաև 180 տարբեր բարբառներ:

 

Կրոն

Բնակչության մեծ մասը կաթոլիկներ են: Փաստացի, Բրազիլիան համարվում է կաթոլիկ ուղղվածության ամենամեծ տարածում ունեցող երկիրն աշխարհում:

 

Մշակույթ

Բրազիլիայի մշակույթը կառնավալն է, ֆուտբոլը, տրամադրող ռիթմերը, ավանդույթներն ու հավատալիքները: Եթե որևէ բրազիլացու հարցնենք, թե ինչ է ներկայացնում իրենց մշակույթը, ապա նա կառանձնացնի հենց այն, ինչն իրեն ավելի հոգեհարազատ է: Երկրի մշակույթը համարվում է 3 հիմնական մշակույթների խառնուրդ՝ արևմտյան, աֆրիկական և հնդկական:

 

Խոհանոց

Բրազիլիայի խոհանոցը պորտուգալական, աֆրիկական և հնդկական խոհանոցների խառնուրդ է: Միոսն այստեղ պատրաստում են մեծ քանակությամբ ձիթապտղի յուղով: Ազգային խոհանոցի ուտեստները որպես կանոն շատ կծու են և աղի: Բրազիլական ամենահայտնի քաղցրավենիքը Brigadeiro-ն է: Հայտնի են նաև տապակած բանանները, շոկոլադե մուսսով պնդուկները, պանրով և գուավայով մարմելադները: Բրազիլիան սուրճի երկիր է: Բրազիլական սուրճը հայտնի է աշխարհի բոլոր անկյուններում: Այստեղ այն սիրում և գնահատում են:

 

Կլիմա

Երկրում կլիման շատ բազմազան է՝ տրոպիկականից մինչև բարեխառն և սառը: Հուլիսից մինչև սեպտեմբեր ձգվող ձմեռը համարվում է չոր սեզոն, ամառը ձգվում է նոյեմբերից ապրիլ: Օդի միջին ջերմաստիճանը  (դեկտեմբեր-հունվար) +26°С, իսկ ջրի միջին ջերմաստիճանը՝ +20°С: Սեպտեմբերից մարտ ձգվում է անձրևային սեզոնը:

 

Տրանսպորտ

Հյուրանոցների մոտ գործող ավտոբուսները ժամանակակից են, իսկ ուղեվարձը հաշվվում է կախված տարածությունից: Տաքսիները տարածված են բոլոր խոշոր քաղաքներում և կարելի է պատվիրել հյուրանոցից: Մետրոպոլիտենը գործում է Ռիո Դե Ժաներիոյում, Րոսիֆիում և Սան Պաուլոյում:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է բրազիլական ռեալն է, որը համարժեք է 100 ցենտի: Պաշտոնական անվանումը՝ - BRL, պարբերանշանը՝ R$. Տարադրամի արտարժույթը հստակ է, սակայն երկիրը համարվում է տարածաշրջանում ամենաթանկերից մեկը: