Քենիա

«Ջամբո» - հենց այս բառով է սկսվում հանգիստը Քենիայում: Տեղի բնակչության բարեհամբույր վերաբերմունքը դարձել է այս երկրի այցեքարտը:

Տուրերը դեպի Քենիա զբոսաշրջիկին կնվիրեն էկզոտիկա, չբացահայտված գաղտնիքներ և բարձրակարգ ծառայություններ: Քենիան առաջարկում է զբոսաշրջիկներին Հնդկական օվկիանոսում լողափնյա հանգստի ամենաժամանակակից տարբերակները (Բաթամ, Լամու, Մալինդի, Մոմբասա), տեղական ավանդական խոհանոցներով էլիտար ռեստորաններ, բազմաթիվ ժամանցի վայրեր և անկրկնելի գնումների հնարավորություն:

Քենիան առանձնանում է զարմանալի աշխարհագրական բազմազանությամբ: Այստեղ կարելի է գտնել ձնեպատ լեռներ, Արևելա-Աֆրիկյան հովտի ճեղքվածքներ ու հրաբուխներ, հին գրանիտե բլուրներ, հարթ անապատային լանդշաֆտներ, կորալների րիֆեր:

Բնակչություն

Քենիայի բնակչությունը կազմում է ավելի քան 43մլն. մարդ: Էթնիկ կազմը հետևյալն է՝ 22% — կիկույու, 14% — լուհիա, 13% — լուո, 12% — կալենժին, 11% — կամբա, 6% — կիսիի և մերու: Բացի այդ 15%-ը կազմում են աֆրիկական այլ ցեղեր և 1% — արաբներ:

 

Լեզու

Քենիայում գործում են երկու պաշտոնական լեզուներ՝ անգլերեն և սուահիլի, սակայն ամբողջ երկրում տարածված են ավելի քան 60 էթնիկ բարբառներ: Այս բազմազանությունը արտահայտում է Քենիայի բազմազգությունը և նրա հարուստ պատմամշակույթային ժառանգությունը:

 

Կրոն

Քենիան պաշտոնապես համարվում է աշխարհիկ հանրապետություն, այստեղ չկա պետական կրոն: Բնակչության մեծամասնությունը քրիտոնեա է (ավելի քան 80 %): Երկրորդ տեղը զբաղեցնում է իսլամը (10%-ից փոքր-ինչ շատ): Երկրում տարածված են նաև բահայականությունը, հինդուիզմը և տեղական ավանդական հավատալիքները:

 

Մշակույթ

Քենիայի մշակույթն սկիղբ է առել բազմաթիվ աղբյուրներից: Այստեղ իրար են հատվում պատմության տարբեր ճյուղեր: Որոշ հնադարյան գրառումներից կարելի է ենթադրել, որ այստեղ տեղի են ունեցել կոնտրաստային անվերջանալի փոփոխություններ: Շատերն են խոսում տեղի բանկիչների աննման մշակույթի մասին, որն իրենից ներկայացնում է ավանդունթների և ժամանակակից կարգերի միախառնում:


Խոհանոց

Քենիայի խոհանոցը միջազգային է: Այստեղ ուտեստները համեմում են արաբական համեմուքներով և հնդկական կծու սոուսներով, իսկ ուտելուց հետո բրիտանական ավանդույթներով խմում են կաթով և շաքարով թեյ: Իսկական քենիացին երբեք չի հրաժարվում մսից և գարեջրից, որոնք կարելի է գտնել համարյա բոլոր ռեստորաններում: Որպես նախուտեստ խորհուրդ է տրվում փորձել Nyama Choma (հատուկ ձևով տապակած հավի կամ այծի միս): Որպես դասական խմիչք Քենիայում նախընտրում են pombe - գարեջուր կորեկից, բանանից և շաքարից: Քենիացիները պատրաստում են նաև «սամագոն» - changaa, որը պատրաստում են եգիպտացորենից: Կարծիք կա, որ changaa-ն այնքան թունդ ըմպելիք է, որ եթե ոչ հմուտ մարդը փորձի այն, ապա կարող է մահանալ:

 

Կլիմա

Քենիան համերժական ամռան աֆրիկական երկիր է: Այստեղով է անցնում հասակարածը, որի շնորհիվ տեղի կլիման տրոպիկական է և դա տուրիստներին հնարավորություն է տալիս այցելել երկիր շուրջ տարի: Կարելի է առանձնացնել երկու եղանակ՝ դեկտեմբերից մարտ ձգվող ամառ և հուլիսից օգոստոս ձգվող ձմեռ: Ջերմաստիճանը գիշերվա և ցերեկվա ժամերին մնում է 10-250С-ի սահմաններում, լողափնյա շրջաններում՝ 15-300С: Երեկոներն ու վաղ առավոտները սովորաբար ցուրտ են:

 

Տրանսպորտ

Ավտոբուսները հիմնականում աշխատում են խոշոր քաղաքներում, հստակ գրաֆիկով և լինում են երկու տեսակի՝ սովորական և էքսպրես: Էքսպրեսները ժամանակակից ավտոբուսներ են, որոնք համալրված են բոլոր հարմարություններով: Սովորական ավտոբուսները հիմնականում լինում են ծանրաբեռնված և շատ կանգառներ են անում: Ավելի բարձր ուղեվարձ ունեն էքսպրես ավտոբուսները: Տաքսիները պատկանում են ինչպես մասնավոր փոխադրողների, այնպես էլ՝ խոշոր և փոքր ընկերությունների: Վերջիններիս մեքենաներն ավելի ապահով են: Ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես: Շատ վարորդներ ակնկալում են նաև 10%-ի չափով թեյավճար: 

 

Պաշտոնական տարադրամ

Պաշտոնական տարադրամը քենիական շիլինգն է (Ksh), որը համարժեք է 100ցենտի: Ընդունվում է նաև Ամերիկյան դոլարը (1$=7580Ksh):