Կոստա Ռիկա

Կոստա Ռիկան իսկական դրախտ է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են էկզոտիկ և հետաքրքիր վայրեր:

Սա իսկական արգելոց-երկիր է, որը ոչ միայն խնամքով պահպանում է իր բնական կոմպլեքսները, այլև անընդհատ մեծացնում է պահպանվող տարածքների ծավալը: Այս փոքր տերության տարածքում կարելի է գտնել այնքան բնական կոմպլեքսներ, որքան հնարավոր չէ գտնել ավելի մեծ երկրների տարածքում: Մի քանի ժամվա ընթացքում այստեղ կարելի է տեսնել կանաչ ջունգլիներ և հրաբխային լեռներ, մի քանի կիլոմետրեր ձգվող սավանաներ և անձրևային անտառներ, լողափեր և բանանի ու սուրճի դաշտեր: Այս ամենը Կոստա Ռիկան է, իսկական դրախտ լողափնյա ավազի և էկզոտիկայի սիրահարների համար: Պլայա Կանչալ, Պլայա Կարիլո, Պլայա Նոզարա լողափերն իրենց սպիտակ, ոսկեգույն և սև ավազներով կատարյալ են սերֆինգի և դայվինգի սիրահարների համար: Իսկ գիշերային հանգստի սիրահարերը կգնահատեն Պունտա Լեոնա և Հակո լողափերը:

Բնակչություն

Բնակչության հիմնական մասը կազմում են իսպանացիների սերունդները՝ կրեոլները: Սևամորթները և մուլատները կազմում են բնակչության 10%-ը, 1%-ը հնդկացիներ են: Երկրում բնակվում են նաև չինացիներ, եվրոպացիներ և ամերիկացիներ:

 

Լեզու

Իսպաներենը համարվում է երկրի պետական լեզուն, սակայն երկրի կրթական համակարգում լայն տարածում ունի անգլերենը:

 

Կրոն

Կոստա Ռիկայի պետական կրոնը քրիստոնեության կաթոլիկ ուղղվածությունն է, որի հետևորդները կազմում են բնակչության 90%: Սակայն Կոստա Ռիկան կրոնի հանդեպ մշտապես ունեցել է լիբերալ մոտեցում, այստեղ կարելի է հանդիպել բուդդայականների, հինդիուզմի հետևորդների, Եհովայի վկաների:

 

Մշակույթ

Կոստա Ռիկայի մշակույթն ունի իսպանական արմատներ, սակայն թույլ չէ նաև հնդկական, աֆրոկարիբյան, ամերիկյան մշակույթների ներգործությունները: Երկրում ակտիվ գուրծունեություն են ծավալել նկարիչների, արվեստագետների, գրողների, դերասանների և երաժիշտների միությունները, որոնցից շատերն ունեն համաշխարհային ճանաչում: Երկրում լայն տարածում ունեն կարիբյան (սալսա) և մեքսիկական (ռանչեռա) երաժշտությունները:

 

Խոհանոց

Կոստա Ռիկայի ավանդական խոհանոցը ձևավորվել է իսպանական և հնդկական խոհանոցների զարմանահրաշ միախառնումից՝ հաղորդելով դրան յուրօրինակ առանձնահատկություն: Խոհանոցի հիմքում ընկած են բրինձը, սև լոբին և միսը, որոնք պատրաստվում են տարբեր սոուսներով, սոխով և բանջարեղենով: Ուտեստները համեմվում են քիչ, սակայն մատուցվում են կետչուպի կամ չիլի պղպեղի հետ: Կոստա Ռիկայի սուրճը համարվում է աշխարհում ամենալավերից մեկը և իր համային հատկանիշներով զիջում է միայն Գվատեմալայի սուրճին: Այստեղ կարող եք գտնել ամենաբազմազան մրգերը՝ խնձորից մինչև տրոպիկական: Հիմնական ալկոհոլային խմիչքը համարվում է ռոմը:

 

Կլիմա

Այստեղ բացակայում են գարուն և աշուն եղանակները: Այստեղ տարվա եղանակները կոչվում են verano (ամառ) կամ  invierno (ձմեռ), չնայած դրանց ավելի բնորոշ կլինեին չոր (դեկտեմբեր-ապրիլ) և անձրևոտ (մայիս-նոյեմբեր) եղանակային անվանումները: Օդի ջերմաստիճանի տատանումները կազմում են 8°C - 10°C:

 

Տրանսպորտ

Երկրի ներքին տրանսպորտ բազմազան է: Ավտոբուսը համարվում է ամենատարածված տարբերակը, երթուղային տաքսիները գործում են երկրի ամբողջ տարածքում: Գոյություն ունի հատուկ ժամանակային համակարգ: Ուղեվարձը տատանվում է 21-55 կոլոնի սահմաններում: Տաքսիները նույնպես մատչելի են, քաղաքի մի ծայրից մյուսը տեղափոխվելու վարձը կազմում է մոտ 210 կոլոն:

 

Պաշտոնական տարադրամ

Կոլոնը (CRC) երկրի պաշտոնական տարադրամն է և համարժեք է 100 ցենտի: Ազատ գործածություն ունի նաև ամերիկյան դոլարը: Տուրիստական ոլորտում գները հիմնականում ներկայացված են հենց դոլարով, սակայն վճարումները կատարվում են կոլոնով: