ԱՄԻ/Էմիրատներ

էմիրատները արևելյան հեքիաթային էկզոտիկայի և սպասարկման արևելյան ստանդարտների համադրությունն է:

Բարձրակարգ ոսկերչական սրահներ, հսկայական առևտրի կենտրոններ և անմոռանալի գնումներ: Սա արաբական շեյխերի և աշխարհի ամենալավ հյուրանոցների երկիրն է: Յուրաքանչյուր լողափ ունի ավազի իր յուրօրինակ երանգն, իսկ անապխատի մեջտեղում գտնվում են հիանալի այգիներ: Հանգիստը Էմիրատներում հնարավորություն կտա վայելել էքսկուրսիոն հագեցած ծրագրեր և գիշերային աշխույժ կյանք: Այստեղ արվում է ամեն բան, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց զգան հարմարավետ և չձանձրանան: 

Բնակչություն

Բնակչության կազմի մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարավում: Բնիկներ համարվող արաբները կազմում են բնակչության 25%-ը, 5%-ը ամերիկացիներ և եվրոպացիներ, մնացածը՝ Բանգլադեշից, Հնդկաստանից, Պակիստանից, Շրի-Լանկայից, Իրանից և Ասիայի ու Աֆրիկայի այլ երկրներից արտագաղթողներն են:

 

Լեզու

Էմիրատների պաշտոնական լեզուն համարվում է արաբերենը: Բացի արաբերենից տարածված է անգլերեն, պարսկերեն, հինդի և ուրդու լեզուները:

 

Կրոն

Իսլամը համարվում է Էմիրատների պաշտոնական կրոնը: Սակայն թույլատրելի են նաև այլ կրոնները:

 

Մշակույթ

Քանի որ Էմիրատները մահմեդական երկիր է, ապա, բնականաբար, կրոնը թողել է իր հետքը մարդկանց կենսակերպի վրա: Այստեղ հասարակական վայրերում արգելված են գրկախառնություններն ու համբույրները: Զբոսաշրջիկներին խորհուդ է տրվում հագնել այնպիսի հագուստ, որը փակում է ուսերն ու ծնկերը (hատկապես խիստ է Շարջայում): Պետք է նկատի ունենալ, որ ծածկած գլխով կնոջը չի կարելի նկարել կամ խնդրել, որ Ձեր նկարի: Պետք է նախապես մոտենալ նրա ամուսնուն կամ հորը և թույլատրություն ստանալ: Բայց ընդհանուր առմամբ այստեղի բնակիչները շատ հարուստ և հյուրընկալ մարդիկ են:

 

Խոհանոց

Արաբական խոհանոցը համարվում է աշխարհում ամենաբարդ խոհանոցներից մեկը: Սնունդը համարվում է հյուրընկալության և առատաձեռնության խորհրդանիշ և կազմում է արևելան մշակույթի անբաժան մասը: Չզարմանաք, եթե Ձեր հրավիրեն տուն հյուրասիրման: Ազգային խոհանոցն իր մեջ ներառում է զանզան ապշեցնող ուտեստներ, անուշահոտ հացեր, հրաշալի արևելյան քաղցրավենիք, պիստակներ և այլ դելիկատեսներ:

 

Կլիմա

Այստեղ մերձարևադարձային չոր կլիմա է: Բացի չոր շոգ ամառվանից, այստեղ եղանակը կատարյալ է: Անամպ և արևային եղանակ է տարվա 360 օրը: Անձրևներ տեղում են միայն նոյեմբերից մարտ ամիսներին: Ամռանը ջերմաստիճանը տատանվում է 35-43°С, երբեմն կարող է հասնել նաև 48°С, այդ պատճառով էլ մեքենաները, խանութները և, նույնիսկ, առևտրային փոքր տաղավարները հագեցված են օդափոխիչներով: Ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է մոտ 18°С:

 

Տրանսպորտ

Ներկայումս հիմանական փոխադրամիջոցը համարվում են մեքենաները: Գործում են նաև ավտոբուսներ, որի ուղեվարձը կազմում է մոտ 1,5 դիհրամ, տոմսերը կանգառներում վաճառում է վարորդը: Բայց ավելի շահավետ է օգտվել քաղաքակիրթ տաքսիներից, որոնցում առկա են հաշվիչներ, իսկ գինը բավական մատչելի է:  Հյուրանոցի մոտից վերցրած տաքսիները մի քանի դիհրամով ավելի թանկ են, քան փողոցից վերցրածները:

 

Պաշտոնական տարադրամ

Դիհրամը համարվում է Էմիրատների պաշտոնական տարադրամը: Տուրիստական ոլորտում հիմնական դրամական միավորը համարվում է դոլարը: