Պորտուգալիա

Հսկայական ավազե լողափեր և ափամերձ խորդուբորդ ժայռեր, որոնց վրա են բարձրանում Ատլանտյան օվկիանոսի ալիքները, լեռնագագաթներ, ծաղիկների առատություն և կարմիր երկիր...

Պորտուգալիան երկիր է, որտեղ համատեղված են զարգացած տուրիստական ենթակառուցվածքն ու ազգային ավանդույթների պահպանումը: Այս երկրում Դուք կզգաք, որ Ձեզ իսկապես ուրախ են հյուրընկալել: Կհամոզվեք, որ տեղի բնակիչները պատրաստ են օգնել իրենց հյուրերին ցանկացած իրավիճակում, նրանք բարեհամբյուր են, զուսպ:

 

 

Բնակչություն

Պորտուգալիայի բնակչությունը կազմում է մոտ 10մլն. մարդ: Էթնիկ կազմը հետևյալն է՝ պորտուգալացիներ (99%), իսպանացիներ, բրազիլացիներ, աֆրիկացիներ:


Լեզու

Պորտուգալիան համարվում է միալեզու երկիր: Այստեղ պետական լեզուն համարվում է պորտուգալերենը, կիրառվում են նաև անգլերեն և իսպաներեն լեզուները:


Կրոն

Պորտուգալիան կաթոլիկ երկիր է: Բնակչության գրեթե 95% կաթոլիկ են, այդ պատճառով էլ նրանց հոգևոր կյանքը սերտորեն կապված է եկեղեցու հետ:


Մշակույթ

Երկրի մշակույթը ձևավորվել է տարբեր ազգերի՝ արաբների, հռոմեացիների, գերմանական ցեղերի, իսպանացիների ներգործությամբ: Պորտուգալիան շատ կոլորիտային երկիր է, որտես յուրաքանչյուր շրջան ունի իրեն բնորոշ ազգային հագուստը: Վերջիններս կրում են բոլոր միջոցառումների ժամանակ: Այստեղ շատ նրբանկատորեն են վերաբերվում կրոնին, նույնիսկ տոների մեծ մասը կրում են կրոնական բնույթ:


Խոհանոց

Պորտուգալական խոհանոցը պարզ է, հագեցնող և բաղկացած է ձկնեղենից, մսեղենից և կաղամբից: Պորտուգալացիները ուտելիքին շատ լուրջ են վերաբերվում: Փոքր սրճարանները բացվում են առավոտյան ժամը 6-7-ից և աշխատում են մինչև ուշ երեկո: Ռեստորանները բացվում են ճաշի ժամին 12:00-15:00 և 9:00-23:00: Ավելի մատչելի են այն ռեստորանները, որոնք չեն հավակնում զբոսաշրջիկների առկայությանը: Ավանդական ուտելիքներից են համարվում պանիրը, ավելի կոնրկետ ինժիրով, նուշով, կակաոյով, լիմոնով, անիսոնի սերմերով և դարչինով պանիրները:

 

Կլիմա

Պորտուգալիայի կլիման արևային է և տաք: Օդի միջին ջերմաստիճանը հասնում է + 30°С: Երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում կլիման փափուկ է, տարեկան տեղումների քանակը կազմում է 2000մմ: Զբոսաշրջության համար ամենահարմար ժամանակը համարվում է հուլիս-սեպտեմբեր ամիսները, երբ միջին ջերմաստիճանը հասնում է + 27°С-ի: Ամենատաք ամիսները համարվում են հուլիս և օգոստոս ամիսները: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում Պորտուգալիա այցելել գարնանը:

 

Տրանսպորտ

Պորտուգալիայում ավտոբուսները շատ զարգացած է: Տոմսեր պետք է ձեռք բերել կայարաններում կամ հենց վարորդից: Նույն երթուղուց ամեն օր օգտվելու դեպքում խորհուրդ է տրվում ճանապարհային տոմս ունենալ: Երկրում գործող յուրաքանչյուր տաքսի հագեցած է ռացիայով և հաշվիչով, այնպես որ կարելի է անվերապահորեն վստահել վերջիններիս ցուցմունքին՝ ուղեվարձին ավելացնելով ուղեբեռի վարձը (1,5-2 եվրո) և թեյավճարը, ինչը պարտադիր չէ:

 

Պաշտոնական տարադրամ

Պորտուգալիայի պաշտոնական տարադրամը համարվում է եվրոն, որը համարժեք է 100 ցենտի: Բանկերն աշխատում են 8:30-15:00: Տուրիստական կտրոններն ընդունվում են ամենուր, սակայն կատարվում են մինչև 5% պահումներ: