Նամիբիա

Աֆրիկյան ամենաէկզոտիկ երկիրը, որն ունի ամենաշատ քանակությամբ արևային և տաք օրեր տարվա մեջ:

Հարուստ կենդանական և բուսական աշխարհ, իր արտասովորությամբ հիացնող «լուսնային» լանդշաֆտներ, շքեղ հյուրանոցներ, քեմփինգ և լաջա: Եվ այս ամենը Ձեզ կնվիրի ճանապարհորդությունը դեպի Նամիբիա:

Յուրահատուկ ուշադրություն է պահանջում այս երկրում ձկնորսությունն ու որսորդությունը: Նամիբիայում հանգիստը հնարավորություն կընձեռնի Ձեզ տեսնել Նամիբիա և Կալահարի անապատները, Ամհեմ քանաձավը և Համսբերդի անցուղին, Սոսուֆլեյի վառ ավազաթմբերը, էլիտար հյուրանոցներ և ռեստորաններ, թանգարաններ և ճարտարապետքական հազվագյուտ նմուշներ:

Բնակչություն

 

Նամիբիայի բնակչության մեծ մասը պատկանում են բանտու ցեղերին, զգալի մասն են կազմում նաև ավամբո (բնակչության մոտ 50%), հերերո և օկավանգո ցեղերը: Այստեղ բնակվում են նաև կոյսյան ցեղերի ներկայացուցիչներ (դամա, նամա, բուշմեն): Ընդհանուր առմամբ աֆրիկացիները կազմում եմ բնակչության  80%-ը:

 

Լեզու

Պետական լեզուն անգլերենն է, բայց այն փաստացիորեն հիմնական լեզու է համարվում բնակչության միայն 7%-ի համար: Բնակչության մեծ մասը առօրեայում շարունակում է օգտագործել բանտու լեզուն: Բնակիչների գերակշռող մեծամասնությունը խոսում է աֆրիկացիների լոզվով: Այստեղ տարածված է նաև գերմաներեն լեզուն:

 

Կրոն

Քրիստոնեաները կազմում են բնակչության 90%-ը, 10%-ը շարունակում է հավատարիմ մնալ աֆրիկյան ավանդույթներին  (անիմիզմ, ֆետիշիզմ, նախնիների պաշտանմունք, բնության ուժեր և այլն):

 

Մշակույթ

Նամիբիայի ներկայիս մշակույթն իրենից ներկայացնում է մի քանի մշակույթների ազդեցությունների սինթեզ: Նամիբիացիների վարքագծի վրա ներգործել են զարգացած առևտրային հարաբերությունները և քրիստոնեությունը:


Խոհանոց

Ավանդական խոհանոցի վրա մեծ ներգործություն է ունեցել Եվրոպայի և Հարավային աֆրիկայի խոհանոցները: Ավելի մեծ տարածում ունեն մսային  ուտեստները, սակայն բուսական ճաշատեսակներն նույնպես լայն կիրառություն ունեն: Մսային ուտեստները հիմնականում պատրաստվում են տավարի, այծքարի, զեբրի, կոկորդիոսի և թռչնի մսերից: Պատրաստման ավանդական եղանակը համարվում է բարբիքյուն: Նամիբիան հպարտանում է իր գարեջրով: Այնպիսի տեսակներն, ինչպիսիք են «Windhoek» և «Tafel» տեսակները, համարվում են Աֆրիկայի ամենալավ գարեջրերը: Երկրում տարածված են նաև  Kolamber և Cabernet գինու տեսակները:


Կլիմա

Կլիման տրոպիկական է, շատ չոր և տաք: Գտնվում է Ատլանտյան օվկիանոսից եկող Բենգելյան հոսանքների ազդեցության տակ: Ամռանը (դեկտեմբեր-ապրիլ) օդի միջին ջերմաստիճանը +28-32°C (հյուսիսային շրջաններում մինչև +38°C), գիշերը +15-20°C (անապատային շրջաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կարող է կտրուկ իջնել մինչև 0°С): Ձմռանը, համապատասխանաբար, +15-20°C, իսկ գիշերը՝ 0°C: Առափնյա մասերում մշտապես փչում են սառը քամիներ:


Տրանսպորտ

Երկրի հասարակական տրանսպորտը զարգացած է շատ թույլ, գործում են միայն սակավաթիվ ավտոբուսներ և տաքսիներ: Քաղաքում տեղափոխման հիմնական միջոցը համարվում են տաքսիները, որոնք բավական մատչելի են:


Պաշտոնական տարադրամ

Նամիբայի պաշտոնական տարադրամը նամիբական դոլարն է (10 նամիբական դոլարը համարժեք է 1 ամերիկյան դոլարի): Ազատ կիրառություն ունի նաև Հարավային Աֆրիկայի ռանգը: Բոլոր խանութներում ընդունվում են կրեդիտ քարտերի հիմնական տեսակները: