Իտալիա

Իտալիան մակարոնեղենի, գինու, մաֆիայի, պայծառ արևի, Հին Հռոմի ավերակների և Վերածննդի ժամանակաշրջանի ամրոցների երկիր է:

Գուցե հենց այս բնորոշիչներն են գրավում զբոսաշրջիկներին: Իտալիայում անցկացրած մի քանի օրը կամ շաբաթը չեն ձանձրացնի նույնիսկ ամենախստապահանջ զբոսաշրջիկին: Իտալիան իր մեջ է թաքցնում պատմական և մշակույթային անսահման խորություն,  երկրի անկյուններում թաքնված այնպիսի գանձեր, ինչպիսիք են Սիցիլիայի շոյող արևը, Վենեցիայի և Ֆլորենցիայի նրբագեղությունը, Տոսկանայի լանդշաֆտները և հավերժական Հռոմը:

Իտալիան Միջերկրական ծովի ափին ամենաշքեղ հանգիստն է, տարբեր “աստղերով” էլիտար հյուրանոցներն իրենց բարձրակարգ սպասարկմամբ, համաշխարհային խոհանոցներով բարձրակարգ ռեստորաններն, ազգային այգիների, տարբեր քաղաքների, թանգարանների և պատկերասրահերի այցելմամբ հագեցած էքսկուրսիոն ծրագրերը, մտուցվող եզակի ծառայություններն և մատչելի գնումներն է: Այսպիսի հանգիստը շատ երկար չի մոռացվի:

Բնակչություն

Իտալիայում բնակվում է ավելի քան 60հազար միլիոն մարդ, որոնցից 2,5մլն-ից ավելին կենտրոնացված է Հռոմում: Այստեղ բնակվում են հարևան երկրներից բազմաթիվ արտագաղթածներ՝ ֆրանսիացիներ, հույներ, գերմանացիներ, ալբանացիներ: Բնակչության մեծ մասը քաղաքի բնակիչներ են:


Լեզու

Պետական լեզուն համարվում է իտալերենը, որն ունի երեք բարբառ՝ կենտրոնական, հարավային և հյուսիսային: Երկրի տուրիստական շրջաններում հավասարապես տարածված են ֆրանսերեն և անգլերեն լեզուները:


Կրոն

Իտալիան կաթոլիկ երկիր է: Վիճակագրական տվյալների համաձայն բնակչության 99% կաթոլիկներ են:


Մշակույթ

Իտալիայի մշակույթն իր մեջ ներառել է հզոր Հին Հռոմի և Եվրոպայի մշակույթային ժառանգությունը: Այն այնքան հագեցած և հարուստ է, որ անհնարին է ուսումնասիրել ընդամենը մեկ այցելումով: Այստեղ յուրաքանչյուր քար, փոքրիկ եկեղեցի և հին գյուղ պատմություն ունի իր մեջ: Միայն այս երկրում կարելի է անցնել Քրիստոսի ծնունդից առաջ կառուցված կամրջով կամ տեսնել համաշխարհային հռչակ վայելող նկարչական աշխատանքներ: Այստեղ կարծես օդն էլ հագեցած է արևով և հյուրընկալությամբ, իսկ բնությունը անկոտրուն է ժամանակի առաջ: Իտալիայի փողոցներում կարելի է տեսնել Հին Հռոմից մնացած ավերակներ, հունական տաճարներ:


Խոհանոց

Իտալիայի խոհանոցը համեղ է և բազմազան: Հիմնական բաղադրիչը համարվում է մակարոնեղենը, խմորը, պանիրը, ձիթապտղի հյութը և սխտորը: Համեմունքներից այստեղ նախընտրում են ռեհանն ու խունկը: Իտալիայում պատրաստում են բազմատեսակ մակարոնեղեն, որոնք համարվում են երկրի այցեքարը: Երկրում արտադրվում են պանրի հսկայական տեսակներ, որոնցից ամենահայտնիներից են մացարելան, պարմեզանը, գորգոնցոլան: Խոսելով դեսերտի մասին, անհնար է չնշել նրբահամ տերամիսուն, համեղ պաղպաղակներն ու բազմատեսակ շոկոլադե տորթերը: Իտալիացիները փառաբանում են սուրճը, որն ամենուր պատրաստվում է տարբեր ձևով: Իտալացիների սեղանի անբաժանելի մասն է գինին, որը պատրաստում են Իտալիայի ամբողջ տարածքում գտնվող խաղողի այգիներից ստացված բերքից:

 

Կլիմա

Իտալիան համարվում է աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկը: Հյուսիսային շրջաններում կլիման չափավոր է, հարավում և կենտրոնական շրջաններում՝ սուբտրոպիկական մերձարևադարձային: Ամռանը սովորաբար շատ տաք է: Հուլիսին ջերմաստիճանը կազմում է  +22...+24°С, իսկ ձմռանը՝ մոտ 0°C: Ավելի հարավային շրջաններում ամառը համեմատաբար ավելի շոգ է՝ +32°C, իսկ ձմեռը՝ +5°C:

 

Տրանսպորտ

Հռումի քաղաքային տրանսպորտը բաղկացած է ավտոբուսներից, տրամվայներից, մետրոյից և էլեկտիչկայից: Ավտոբուսներն ու տրամվայներն աշխատում են առավոտյան 5:30-ից սկսած: Ավտոբուս պետք է բարձրանալ ետևի դռնից և իջնել առջևի դռնից: Մետրոյի, ավտոբուսների և տրամվայների տոմսերը պարտադիր պետք է դակել: Տաքսի կարելի է պատվիրել հյուրանոցից, ռեստորանից կամ ավտոմատ հեռախոսներից, սակայն պետք է վճարել նաև տաքսու ժամանման ճանապարհավճարը: Ժամանման և առաջին 3կմ-ի համար Հռոմի տաքսիների ուղեվարձը կազմում է $4,06, իսկ ավելի երկար՝ $0,7 յուրչաքանչյուր կմ-ի համար:

 

Պատոնական տարադրամ

Իտալիայի պաշտոնական տարադրամը համարվում է եվրոն  (Euro, €), որը համարժեք է 100ցենտի: Փոխանակել տարադրամը կարելի է ցանկացած բանկում, բանկոմատից, փոստային բաժանմունքում և փոխանակման կետերում: