Չիլի

Այս զարմանահարշ երկրում չկան այնպիսի վայրեր, որտեղ չարժե այցելել:

Չիլին համարվում  է աշխարհի ամենահետաքրքիր երկրներից մեկը: Հազարամյա պատմությունը, գեղեցիկ լանդշաֆտները, շքեղ լեռներն ու մաքրամաքուր լեռնահովիտները, տեղի կոլորիտային բնակչությունը և արագ զարգացող էկոնոմիկան համարվում են այս երկիր ճանապարհորդության գլխավոր չափանիշները: Չիլիի ամենահայտնի տեսարժան վայրերից են Չոնգարա լիճը, Պարինակոտա հրաբուխը, Ատակամա անապատը, Միսկանտի ծովածոցը, Տորես Դել Պայն գրանիտե սյուները, Պատագոնիայի ճարտարապետական հուշարձանները: Այս զարմանահարշ երկրում չկան այնպիսի վայրեր, որտեղ չարժե այցելել:

Բնակչություն

Բնակչության հիմնական մասը կազմում են չիլիացիները, որոնց 70% մետիսներ են, 25% եվրոպացի գաղթածների սերունդներ, 5% հնդկացիներ: Եվրոպացի գաղթածների սերունդների մեջ գերակշռում են իտալացիներն ու իսպանացիներն, ինչպես նաև գերմանացիներ, անգլիացիներ, հարավսլավցիներ, ավստրիացիներ, ֆրանսիացիներ:

 

Լեզու

Չիլիում առօրեա խոսակցական լեզուն համարվում է իսպաներենը: Սակայն այստեղի իսպաներենը շատ տարբերվում է ավանդական իսպաներենից: Այն իր մեջ ներառում է անգլերեն, գերմաներեն, իտալերեն, հնդկերեն բառեր և արտահայտություններ: Այս լեզուն ավելի տարածված է, քան ավանդական իսպաներենը:

 

Կրոն

Բնակչության 80% կաթոլիկներ են, 13% բողոքականներ: Եկեղեցին բաժանված է պետականությունից, սակայն վայելում է մեծ հարգանք և պատիվ քաղաքական ասպարեզում:

 

Մշակույթ

Երկրի մակույթն առանձնանում է իր բազմազանությամբ: Այն իր մեջ միավորել է տարբեր ազգերի մշակույթներ: Չիլիացիները աշխարհի ամենայուրօրինակ ազգերից են, ձևավորվել են իսպանական և հնդկացի ցեղերի հիման վրա և պարունակում են աշխարհի բոլոր ազգերին բնորոշ տարրեր: Տեղի բնակչությունը շատ բարեհամբույր է: Չիլիացիները օգնության են հասնում ինչպես մեքենա գտնելու, հյուրանոց փնտրելու, այնպես էլ՝ հաղորդակցման հետ առաջացած խնդիրների լուծման ժամանակ:

 

Խոհանոց

Այստեղ սովորաբար սնվում են օրական 3-4 անգամ: Ինչպես բոլոր Հարավամերիկյան երկրներում, այստեղ ևս նախընտրություն են տալիս շատ կծու ուտեստներին: Բուսական և մսային ուտեստներից պատրաստված բոլոր ճաշատեսակներում պարտադիր բաղադրիչ է չիլի կոչվող շատ կծու պղպեղը: Լայն տարածում ունեն մի շարք ուտեստներ, որոնցից են ռուսական խոհանոցից հայտնի յուղով բլիթները, պիրոգները, կաշան, եգիպտացորենի բլիթները, սակայն ամենահամեղը համարվում է ծովամթերքը:


Կլիմա

Չիլին գտնվում է տարբեր կլիմայական գոտիներում: Քանի որ երկիրը գտնվում է Հարավային կիսագնդում, ապա այստեղ եղանակներն Հյուսիսային կիսագնդի երկրների ճիշտ հակառակ հերթականությունն ունեն: Ամառային ամիսներն են դեկտեմբերը, հունվարն ու փետրվարը, իսկ ձմեռայինները՝ հունիս, հուլիս և օգոստոս:

 

Տրանսպորտ

Հասարակական տրանսպորտը կազմված է ներքաղաքային և միջքաղաքային ավտոբուսներից: Լայն տարածում ունեն տաքսիները, որոնք կարելի է հեշտությամբ տարբերել իրենց դեղին և սև գույններով: Յուրաքանչյուր մեքենա ունի գրանցված համար և հաշվիչ: Վարորդներին բնորոշ են բարեհամբույր վերաբերմունքն ու քաղաքավարությունը: Հասարակական տրանսպորտում ծխելն արգելվում է:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը պեսոն է (Ch$, CLP), որը համարժեք է 100ցենտի: Վճարում կարելի է կատարել նաև Ամերիկյան դոլարով: