Ֆիջի

Ֆիջիի կղզիները համարվում են աշխարհի ամենահեռավոր, խորհրդավոր և էկզոտիկ կղզիները:

Հանգիստը Ֆիջիի կղզիներում գրավում է իր անեզր լողափերով և վայրի բնությամբ: Այստեղ կարող եք մոռանալ Ձեր առօրեա խնդիրները և տրվել լիակատար հանգստի: Ակտիվ և լողափնյա հանգստի համադրությունը թույլ կտա ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն: Կարող եք քշել հեծանիվ և սկուտեր, ուսումնասիրել ստորջրյա թագավորությունը, ինչպես նաև՝ տրվել ջրային սպորտի հաճույքին: Կախված նախասիրություններից, զբոսաշրջիկները կարող են հանգրվանել քաղաքակրթությունից կտրված տրոպիկական խրճիթներում կամ բարձրակարգ ծառայություններ մատուցող շքեղ հյուրանոցներում: Հանգիստը Ֆիջիում գրավում է ոչ միայն իր բազմաթիվ լողափերով, այլև տեղի բնակիչների ապրելակերպի հանդեպ եղած հետաքրքրությամբ: Ավանդույթները, ազգային խոհանոցն ու կոլորիտային առևտրային տաղավարները թույլ չեն տալիս շփոթել Ֆիջիի կղզիները ուրիշ ոչ մի վայրի հետ:

Բնակչություն

Ֆիջիի կղզիների բնակչությունը կազմում է 900 հազար մարդ, որոնք հիմնականում բնակվում են երկու անհամեմատ ավելի խոշոր կղզիներում՝ Վանուա Լեվուում և Վիթի Լեվուում:

 

Լեզու

Երկրի պետական լեզուն համարվում է անգլերենը, այդ պատճառով էլ զբոսաշրջիկները հաղորդակցման խնդիրներ չեն ունենում:

 

Կրոն

Բնակչության զգալի մասը քրիստոնեաներ են: Մոտ 290 հազար մարդ մեթոդիստներ են, 76 հազար մարդ՝ կաթոլիկներ, 86 հազար մարդ՝ բողաքականներ և քրիստոնեության այլ ուղղությունների հետևորդներ:

 

Մշակույթ

Ֆիջիի մշակույթն իրենից ներկայացնում է տեղացի հնդկացիների, չինացիների և եվրոպացիների ավանդույթների խճանկար՝ ներառած հասարակական կյանքը, լեզուն, խոհանոցը, հագուստը, հաղորդակցման համակարգը, ճարտարապետությունը, երաժշտությունը, պարերն ու սպորտային նախասիրությունները: Երկրի մշակույթը կազմում է բնակիչների առօրեա կյանքի անբաժանելի մասը: Ֆիջիի մշակույթը ստեղծել է ազգային և համայնքային յուրահատուկ առանձնահատկություն:

 

Խոհանոց

Այստեղ յուրաքանչյուրը կգտնի իր քիմքին հաճելի ուտեստ՝ ընտրելով ազգային, հնդկական, չինական, կորեական կամ ճապոնական ճաշատեսակներից որևէ մեկը: Ազգային խոհանոցը շատ էկզոտիկ է: Նրա բնութագրիչներից են «կակոդան» - կոկոսի կաթով և լայմով մարինացված ձուկ,  «լովոն» - հողի մեջ գտնվող ջեռոցում պատրաստված ուտեստների շարք: Ռեստորաններում գները տատանվում են 6-40 USD մեկ անձի համար՝ չհաշված խմիչքների գները: Հյուրանոցների ռեստորաններում ընթրիքն արժե մոտ 25 USD:

 

Կլիմա

Այստեղ կլիման օվկիանոսային տրոպիկական է: Օդի միջին ջերմաստիճանը տատանվում է կախված սեզոնից: Չոր սեզոնին այն տատանվում է 23-25°C, իսկ անձևային սեզոնին՝ 26-27°C: Չոր սեզոնը ձգվում է մայիս-նոյեմբեր ամիսներին, իսկ անձրևային սեզոնը՝ նոյեմբեր-ապրիլ: Երկու գլխավոր կղզինեում՝ Վանուա Լեվուում և Վիթի Լեվում քամիները սովորական բնույթ են կրում: Քամիների արագությունը մեծ չէ:

 

Տրանսպորտ

Տրանսպորտային հիմնական միջոցը համարվում են ավտոբուսներն ու միկրոավտոբուսները: Դրանց պատուհանները չունեն ապակիներ, որպեսզի շատ տոթ չլինի: Կարելի է օգտվել նաև տաքսու ծառայությունից: Միայն մայրաքաղաք Սուվայում են տաքսիստները ուղեվարձը հաշվարկում ըստ ճանապարհի երկարության, մնացած բոլոր տեղերում ուղեվարձի մասին պետք է պայմանավորվել նախապես:

 

Պաշտոնական տարադրամ

Երկրի պաշտոնական տարադրամը համարվում է Ֆիջիի դոլարը, որը համարժեք է 100 ցենտի: Տարադրամի փոխանակում կարելի է իրականացնել օդանավակայանում, փոխանակման կետերում և հյուրանոցներում: Տուրիստական վայրերում ընդունվում են նաև կրեդիտ քարտեր: